ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԼՄ-ները հայտնել են Անջելինա Ջոլիի գաղտնի նշանադրության մասին

03.11.2017 10:22 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ԶԼՄ-ները հայտնել են Անջելինա Ջոլիի գաղտնի նշանադրության մասին

Թեև պաշտոնապես Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը դեռևս ամուսիններ են հանդիսանում, ամերիկյան ԶԼՄ-ները վստահ են, որ դերասանուհին արդեն նոր հարաբերություններ է կառուցել, ի դեպ՝ բավականին լուրջ:

Ինչպես հաղորդում Hollywoodlife պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրին, Ջոլին արդեն մի քանի ամիս է, ինչ հարաբերությունների մեջ է 40-ամյա գործարար և բարերար բրիտանացու հետ: Աղբյուրի տվյալներով՝ Ջոլին և նրա սիրեցյալն իրենց սիրավեպը խիստ գաղտնի են պահում: Դրա մասին չգիտեն ոչ միայն Փիթը, այլև նրան երեխաները:

 Նշվում է նաև, որ սիրահարները նշանադրվել են և անգամ հարսանիքի են պատրաստվում: ԶԼՄ-ների տվյալներով՝ այն անցկացվելու է Կամբոջայի ազգային արգելոցներից մեկում՝ համեստ բուդդայական արարողությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА