ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարեց լուծում գտնել` պահպանելու խմելու ջրի սակագինը

02.11.2017 13:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Վարչապետը հանձնարարեց լուծում գտնել` պահպանելու խմելու ջրի սակագինը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:

Նշենք, որ օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով:

Վարչապետի խոսքով`կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ Վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ:

«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում սակագնի փոփոխության դեպքում համատեղ աշխատելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ այդ թվում քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները և համագործակցելով Ֆինանսների նախարարի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ»,- ասաց վարչապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА