ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԴՅՈ՞Ք ՄԵԶ ՊԵՏՔ Է ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ «ԵՎՐԱԹՈՒՅՆԸ»

31.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴՅՈ՞Ք ՄԵԶ ՊԵՏՔ Է ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ «ԵՎՐԱԹՈՒՅՆԸ»

Հակաընտանեկան օրենքի քննարկումների ընթացքում քանիցս հիշատակվել է «Ստամբուլյան կոնվենցիան»: Օրենքի անընդունելի բնույթը շեշտող քաղաքական եւ հանրային գործիչները մատնանշում են, որ այդտեղ ներառված են այդ կոնվենցիայի դրույթները, իսկ տարատեսակ գրանտակերները` ակնարկում, թե Հայաստանը պետք է կատարի այդ կոնվենցիայով ունեցած «պարտավորությունը»: 
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԾԸ ԼԱՎ ԲԱՆ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Տվյալ փաստաթուղթը հռչակվել է Ստամբուլում 2011-ի ապրիլին, եւ դրա նպատակը փարիսեցիաբար անվանում են իբր տնային բռնության դեմ պայքարը: Բայց իրականում դա ֆեմինիզմ-գենդերիզմի առավել քան մերժելի գաղափարախոսության խտացումն է: 
Նրանք, ովքեր փորձում են դա «սաղացնել» որպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված մի բան, մեղմ ասած, ստում են: ԵԽ մակարդակով դա առաջին անգամ իրավական ուժ ստացավ 2014-ին, այդ ժամանակ 13 պետություն դա ընդունել էին, 23-ը` մտադրություն էին հայտնել ընդունելու, իսկ բազում պետություններ մատնել անտարբերության: Այդ թվում եւ մեր երկիրը եւ, ի դեպ, նաեւ այնպիսի միանգամայն Եվրամիության անդամ երկիր, ինչպիսին Իռլանդիան է: 
Առաջ անցնելով նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը այդ փաստաթուղթը ո՛չ ընդունել է, ո՛չ էլ առավել եւս, վավերացրել, եւ գոյություն չունի հրապարակված որեւէ փաստաթուղթ, որով մեր երկիրը պարտավորություն ստանձնած լինի` այդ արգահատելի փաստաթուղթն ընդունելու: Իսկ թե գողեգող ինչ հանգամանքներում եւ ովքեր են գործարք կնքել «փող օրենքի դիմաց» սխեմայով, ապա թերեւս այդտեղ ուսումնասիրելիք ունեն իրավապահները` արդյո՞ք առկա են կոռուպցիոն հանցագործությունների դրվագներ: 
Ինչ վերաբերում է այդ փաստաթուղթն ընդունած երկրներին, ապա ամենուրեք, ուր դա ընդունվել է կամ վավերացվել, դա ուղեկցվել է շատ սուր հանրային բախումներով եւ երկփեղկվածությամբ: Նշենք, որ ստորագրողների կեսը դեռ չեն էլ վավերացրել, իսկ ինչ վերաբերում է բախումներին, ապա, օրինակ, անգամ Ուկրաինայի` գործնականում ամբողջովին «նարնջագույն» Գերագույն Ռադան քանիցս տապալել է վավերացումը: Լատվիայում Արդարադատության նախարարությունը դա ուղարկել էր փորձաքննության` Եվրոպայի լավագույն իրավաբանական ֆիրմաներին, եւ այդտեղից ստացել պատասխան, որ ընդունումը բազում անուղղելի հետեւանքներով է հղի մեր երկրի համար, հակասում է երկրի սահմանադրությանը, քանզի վերացնում է իրավահավասարությունը եւ պարտադրում երկրի բոլոր քաղաքացիներին որոշակի` գենդերային գաղափարախոսություն: 
Իսկ այն իրենից ներկայացնում է իրոք որ տոտալիտար ֆեմինիստական գաղափարախոսություն, ուր սահմանվում է տղամարդկանց մեղավորության կանխավարկածը, բռնության առկայությունը որոշվում է ոչ թե հետաքննության արդյունքում, այլ ենթադրության հիման վրա, պետությունը պարտավորվում է ստեղծել ապաստարանների լայն ցանց, հիմնել ազգային թեժ գիծ եւ քարոզել, որպեսզի դրանից ակտիվորեն օգտվեն եւ բողոքեն հարազատների դեմ, սահմանվում է հատուկ վիճակագրություն եւ տվյալների բազաներ, ուր դատարանների կողմից դատապարտվածների հետ մեկտեղ ընդգրկվեն նաեւ ենթադրյալ բռնարարները: Ավելին, ծնողները զրկվում են երեխաներին որեւէ ռեալ դաստիարակություն տալու հնարավորությունից, այդ թվում եւ` ազգային ու կրոնական, իսկ ընտանիք համարվում են այն մարդիկ, ովքեր պարբերաբար կենակցում են, գումարած նրանց հետ մշտապես ապրողները: Այսինքն` ընտանիք են համարվում նաեւ «երկնագույն» եւ «վարդագույն» նույնասեռ զույգերը: 
ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ի դեպ, Ստամբուլյան կենվենցիան վավերացրած պետությունները ամբողջովին կորցնում են ինքնիշխանությունը այնպիսի ոլորտում, ինչպիսին է ընտանիքը եւ վերարտադրողական առողջությունը: Պարբերաբար անհայտ սկզբունքով (բայց ոչ ժողովուրդների կողմից ընտրված) ինչ-ինչ անդրազգային մարմիններ ստուգում են, թե պետության վարած քաղաքականությունն ինչքանով է համապատասխանում այդ ճիվաղային կոնվենցիայի դրույթներին, եւ նրանց հանձնարարականները պարտադիր են կատարման համար: 
Այսինքն` այդ փաստաթուղթը վավերացրած ցանկացած պետություն զրկվում է իր ընտանիքները պահպանելու եւ պաշտպանելու հնարավորությունից, կորցնում է որեւէ իրավունք` ապահովելու միջոցներ բնակչության աճի, այդ բնակչությունը ազգային պետության ոգով եւ ավանդույթներով կրթելու հնարավորությունից, եւ պարտավոր է առաջնորդվել մի տոտալիտար գաղափարախոսությամբ, որը ե՛ւ մեր երկրի, ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ հետխորհրդային մի շարք երկրների հանրային գործիչները իրավամբ կոչել են «գենդերային ֆաշիզմ»: ՉՆայած այդ գաղափարախոսությունը այնքան զազրելի է, որ դա ֆաշիզմի հանդեպ էլ վիրավորանք կլինի... 
Եվ ահա, ինչ ենք հայտնաբերում: ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Ընտանեկան բռնության մասին» առաջ տարվող օրենսդրական նախաձեռնությունը հիմնականում արտագրություն է հենց Ստամբուլյան կոնվենցիայից: Շատ ու շատ կետերին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ հայ մարդու ուղեղն այդպիսի ճիվաղային դրույթներ ծնել չէր կարող, դա նույնիսկ թուրքի ուղեղի արգասիք չէ, այլ ազգային եւ մարդկային որակներից զուրկ ինչ-ինչ անհասկանալի արարածների այլասերված միտքն է: 
Եվ շարունակություն էլ ունի: Գործնականում ամբողջ ազգի կողմից հակաընտանեկան օրենքը մերժելուց հետո նույն Արդարադատության նախարարությունը քրեական նոր օրենսգրքի նախագծում խցկում է «խտրականություն» անունով 197-րդ հոդվածը, որը նույնպես այդ նույն Ստամբուլյան կոնվենցիայից արտագրած երեւույթ է: Ժամանակին «խտրականության մասին» օրենք ասպարեզ բերելու փորձեր արվել են, սակայն մերժվել են ե՛ւ հանրության, ե՛ւ իշխանության կողմից, եւ ահա ետնամուտքից այդ նույն ազգադավությունը փորձ է արվում խցկել Քրեական օրենսգրքի մեջ: Որպեսզի արդեն ցանկացած սեռաշեղված մեկը ցանկացած մերժում ստանալու դեպքում կարողանա ճչալ «խտրակության ենթարկվելու» մասին եւ մերժողին տանել բանտի դուռ... 
Հիմա ինչպե՞ս բնութագրել որոշ պաշտոնատար անձանց կողմից հանրությունն այլասերող այդ, կներեք արտահայտության համար, «իրավանորմերը» առաջ տանելու, դրանց լոբբինգով զբաղվելու փորձերը: Արդյո՞ք դա յուրատեսակ հեղաշրջման փորձ չէ` սկզբում երկիրը ամենակարեւոր ոլորտում ինքնիշխանությունից զրկող Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներն առաջ տանել, ամրագրել որպես օրենքների բաղկացուցիչ մաս, դրանով իսկ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը դարձնելով զուտ տեխնիկական խնդիր: Եթե դրան հավելենք նաեւ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախագծի` մեր ինքնիշխանությանը հարվածող, մեղմ ասած, վիճահարույց կետերի պաշտպանությունը այդ նույն պաշտոնատարների կողմից, ապա պետք է արձանագրենք, որ ակնհայտորեն գործ ունենք 6-րդ շարասյան հետ: Իսկ գրանտակեր «քաղաքացիական հասարակություն» կոչեցյալը սոսկ կեղտոտ աշխատանքն է կատարում, որպեսզի հեշտացվի երկրի ինքնիշխանությունը մաշող եւ լափող պետական հանցագործների անելիքը: 
ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՏԵՐԵՐԻ ՃԻԳԵՐԸ
Բարեբախտաբար, վերը նկարագրված հակազգային գործընթացները արժանանում են հանրային դիմադրության բոլոր մակարդակներում` ե՛ւ հասարակական-քաղաքական, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ մշակութային: Ի հակադրություն դրա` անդրազգային շրջանակները փորձում են դիմել տարբեր զազրելի միջոցների: 
Այսպես, հատկապես Արեւելյան գործընկերության գծով եվրաչինովնիկները բացեիբաց խոսում են «տնային առաջադրանքների» մասին, որոնք նախապայման են եվրաասոցացման համար, ու առանց թաքցնելու հայտարարում, որ փողը տրամադրվելու է «առաջադրանքները» կատարելուն զուգընթաց: 
Բայց այլ միջոցներ էլ գործի են դրվում: Այսպես, շտապ մոբիլիզացվել են Սփյուռքի շուրջ 50 արվեստագետներ` Սերժ Թանկյանի գլխավորությամբ, ում ստորագրել են տվել կոչ` ուղղված ՀՀ իշխանություններին` ընդունելու հակաընտանեկան օրենքը: Իսկ ինչ վերաբերում է գրանտակեր ՀԿ-ներին, ապա դրանց ամբարտավան ներկայացուցիչները միանգամից մեղադրում են ընտանիքում տնտեսական եւ հոգեբանական բռնություն գործադրելու մեջ բոլոր այն իշխանավորներին, ովքեր բացեիբաց արդեն արտահայտվել են հակաընտանեկան օրենքի դեմ: 
Դա նաեւ յուրահատուկ սպառնալիք է` եթե ունես հանրային կամ իշխանական դիրք ու համարձակվում ես դեմ լինել ազգապիղծ գործընթացներին, ապա առաջինը գալու ենք հենց քո ընտանիքը քանդելու... 
Դե, ինչ կարելի է ասել այդ ամենի մասին: Թերեւս կրկնել հայտնի բանաձեւը` պատերազմում, ինչպես պատերազմում: Պարզապես տվյալ դեպքում ռազմաճակատի գիծը անցնում է գործնականում ամենուրեք, պատերազմի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է տեղեկատվական-հոգեբանականը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА