ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ. ԴԱՍԱԼԻՔՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻ ԲՌՆԱԲԱՐԻՉՆԵՐ ԵՎ ԱՅԼՔ

27.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ. ԴԱՍԱԼԻՔՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻ ԲՌՆԱԲԱՐԻՉՆԵՐ ԵՎ ԱՅԼՔ

Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հերթական անգամ ցայտուն կերպով ի ցույց հանեց իր հակվածությունը դեպի անդրազգային կոսմոպոլիտ կենտրոնները: Դա տեղի ունեցավ, երբ խորհրդարան ներկայացվեցին բանակի ու պաշտպանության հետ կապված օրինագծերը: 
ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ
Ավելի վաղ, երբ խորհրդարանը քննարկում էր հայ-ռուսական համատեղ զորախմբի հարցը, «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը դարակազմիկ միտք հնչեցրեց, որ Թուրքիան մեր երկրի համար սպառնալիք չէ: Իսկ հիմա էլ նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հանկարծ «հայտնագործություն» արեց, որ Ադրբեջանը ոչ թե թշնամի է, այլ` մրցակից: Եթե դրան հավելենք նաեւ, որ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակում չծառայելը իր համար սկզբունքի հարց է, ապա պարզ է, թե ինչ կոնտինգենտ է գերիշխում այդ խմբակցությունում: Եվ ելույթներում էլ` վատ վերաբերմունք` ազգ-բանակ կոնցեպցիային առհասարակ, «միլիտարիստական» մոտեցումների անթույլատրելիության եւ հանրության  ապառազմականացման մասին բավականին ջղաձիգ պնդումներ, կեղծավոր բայաթի, իբր ուսանողական տարկետումների վերացումը ոչնչացնում է գիտությունը: 
Եթե հավելենք նաեւ, որ Մանե Թանդիլյանի շուրթերով «Ելքը» պաշտպանել է ընտանիքաբռնաբարիչ նախագիծը, ապա պարզ է, թե ինչ կոսմոպոլիտ միավորման հետ գործ ունեն: Իզուր չէ, որ նրանց չկոչեցինք արեւմտամետ կամ ազատական, այլ անդրազգային հաստատություններին հակված ուժ: Արեւմուտքն էլ այդ հաստատությունների ձեռքը կրակն է ընկել, եւ ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին նախապատվություն տալը դեռ չպետք է ենթադրի թրքաադրբեջանամետ մոտեցումներ: Իսկ իրական լիբերալը պետք է, որ գարշեր ամբողջովին ձախտրոցկիստական սկզբունքներով կառուցված հակաընտանեկան օրենքից, քանզի ազատական գաղափարախոսության հենասյունը մասնավոր սեփականության եւ ընտանիքի անձեռնմխելիությունն է: 
Ինչեւէ, չպետք է այլեւս զարմանալ, որ բարեկիրթ, հանդարտ բնավորության տեր եւ սառնասիրտ Վիգեն Սարգսյանը արդեն բավականին կտրուկ ձեւով արձագանքեց «ելքիստների» գրեթե պացիֆիստական խաղերին: Այսպես, պաշտպանության նախարարը հատուկ շեշտեց, որ բարեբախտաբար այդպիսի աշխարհայացք ունեցող խմբակցությունը փոքրամասնություն է, այլ ոչ թե մեծամասնություն: Բաժին հասավ եւ «ելքի» պատգամավորներին: Մասնավորապես` բանակից «թռած» Արարատ Միրզոյանին. «Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում` 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, Զինված ուժերի ու բանակի համար ձեր ո՞ր արածի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի կամ դիսկոմֆորտի մեջ»: 
ԱՊԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ` ՈՉ ՄԻԱՅՆ «ԵԼՔՈՒՄ»
Ամփոփելով զինավախ դասալիքների կամ ռսի ասած, «դեզերտիրների» թեման` նշենք, որ նաեւ ուսանողական մի փոքր խումբ փորձում էր բողոքի ակցիաներ անցկացնել ԱԺ դարպասների մոտ` ընդդեմ տարկետման վերացման: Մինչդեռ սոցցանցերում բավականին տարածված է այն կարծիքը, որ լավ է` ակցիա են անում, միանգամից ինքնաբացահայտվում են դասալքության հակվածները: 
Բայց արժե նաեւ մի փոքր անդրադարձ կատարել եւ ընտանիքաբռնաբարիչ օրենքի ջատագովներին: Այսպես, կառավարության նիստից հետո մի շարք կայքերով տարածվեց  ապատեղեկատվություն, իբր կառավարության նիստում հավանության է արժանացել այդ հակաընտանեկան օրենքը: Հնարավոր է, որ դա այն տարրերի աշխատանքն է, ում սոցցանցերում անվանել են «եվրախաչիկներ», բայց հնարավոր է նաեւ, որ դրան պատասխան է տրվել այն քարոզչական նյութերին, ուր ակնարկվում էր, որ Դմիտրի Մեդվեդեւը իբր եկել էր զորակցելու Կարեն Կարապետյանի ապագա վարչապետությանը, եւ որ ռուսական գազի սակագնի անփոփոխությունը դրա գինն է: 
Իսկ Դավիթ Հարությունյանի գերատեչությունը մի նոր «սյուրպրիզ» է մատուցել: Ստեղծվել է Քրեական նոր օրենսգրքի նախագիծ, ուր 197-րդ հոդվածը կոչվում է «խտրականություն» եւ քրեական պատիժներ է նախատեսում նաեւ նրանց համար, ովքեր կնեղացնեն համասեռամոլներին: Անշուշտ, բազմիցս եւ հանրության, եւ իշխանության կողմից մերժված «խտրականության մասին» օրենքը այլ օրենսգրքի ետնամուտքով մտցնելու փորձը կա, բայց կա նաեւ այլ կարծիք: Մինչ հանրությունը կռիվ է տալու «գոմիկական» դրույթի դեմ, հանգիստ անցկացնելու են կոռուպցիոն մեծ հնարավորություն ապահովող «կերակրատաշտային» հոդվածները:
ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ
Ինչքան կասկածելի կադրեր կան` ձեռքները շփում են եւ պնդում, թե բա դեպի քաղաքակրթություն տանող համաձայնագրի տեքստից ելնելով` պետք է ընդունվեն բոլոր այդ` մեր ազգի կողմից մերժվող մոտեցումները, նաեւ պետք է զրկվենք ատոմակայանից, որպեսզի «ետամնաց» ժողովրդին զոռով դարձնենք «քաղաքացիական հասարակություն»: 
Սակայն այդպիսիներին պետք է տխրեցնենք, քանզի առկա տեքստը վերջնական չէ: Եվ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ուղղակիորեն ասում է. «Համաձայնագրի այս կամ այն հոդվածի փոփոխություն անշուշտ լինելու է: Համաձայնագրի հրապարակված տեքստը նախնական է, իսկ դա նշանակում է, որ փաստաթղթի վրա դեռ կա աշխատելու անհրաժեշտություն»: Ինքը` պարոն Բաղդասարյանը, փոքր-ինչ մանրամասն անդրադարձել է ատոմակայանի դրույթին. «Դառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին, նկատենք, որ չնայած այնտեղ կա ատոմակայանի փակման մասին դրույթ, բայց նշված չէ, որ ատոմակայանն անհապաղ պետք է փակվի... Հետեւաբար, մինչեւ փակման մասին խոսելը, հարկավոր էր ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ»: Իսկ թե ինչպիսին, ապա. «Բոլորի համար պետք է պարզ լինի` քանի դեռ չկան այլընտրանքային տարբերակներ, քանի դեռ Հայաստանը լիարժեքորեն ապահովված չի լինի էլեկտրաէներգիայով, ատոմակայանի փակման հարցին մենք չենք անդրադառնալու... Մենք կօգտագործենք այն տեխնոլոգիաները, որոնք Հայաստանը նպատակահարմար կհամարի... Չեք կարող բերել ինչ-որ մի բան, որը դեմ կլինի արդեն իսկ օգտագործված ընդհանուր տեխնոլոգիային: Ես դա առհասարակ բացառում եմ»: 
Ահա այդպես, տարատեսակ «գույնզգույնները» շուտ էին ուրախացել, եւ իշխող կուսակցության առանցքային դեմքերից մեկը` ԱԺ խմբակցության ղեկավարը, հստակ եւ կտրուկ նրանց հիասթափեցրել է: Անընդունելի դրույթները համաձայնագրի տեքստից հեռացվելու են: Իսկ եթե չհեռացվեն, ապա չենք էլ ստորագրի:   
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА