ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԼՔ-ի մեղսունակության հարցականն ու Մարուքյանի ինքնախոստովանականը»

25.10.2017 14:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԵԼՔ-ի մեղսունակության հարցականն ու Մարուքյանի ինքնախոստովանականը»

 

ԵԼՔ-ի մեղսունակության հարցականն ու Մարուքյանի ինքնախոստովանականը

Այն, որ ԵԼՔ-ում ինքնակազմակերպման խնդիրներ կան, պարզ էր դեռ նախընտրական քարոզարշավից, երբ շատ արագ կայուն վարք դարձավ իրարից խաբար չլինելու ադաթը։ Սակայն խորհրդարան անցնելով, ԵԼՔ-ականները սկսեցին դրսևորել ոչ միայն ինքնակազմակերպման ճգնաժամ, այլ հաճախ անմեղսունակության աստիճանին սահմանակցող ոչ պրոֆեսիոնալիզմի, պոպուլիզմի ու ֆրեյդիստական ինքնախոստովանության դրսևորումներ։

Օրինակ՝ Փաշինյանը երեկ լուրջ դեմքով առաջարկում է, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալների պաշտոնները լինեն ոչ թե նշանակովի, այլ ընտրովի՝ ԱԺ կողմից։ Հավանաբար Փաշինյանը տեղյակ չէ, որ վերջին անգամ նման տխմար ռեֆորմ արել է Լեվ Տրոցիկին, որի արդյունքները այնքան անփառունակ էին, որ բոլշևիկները շատ արագ վերադարձրեցին ցարական բանակի մեխանիզմներն ու ուղղահայաց սուբորդինացիայի ինստիտուտները։ Օրինակ՝ մեկը հենց պարոն Փաշինյանը ի՞նչ է հասկանում բանակից, այն էլ գլխավոր շտաբից, դրա ղեկավար կազմի պրոֆեսիոնալիզմի/ոչ պրոֆեսիոնալիզմի աստիճանից ու այլ չափորոշիչներից, որ մի հատ էլ ԳՇ պետի տեղակալներ ընտրելու լիազորություններ վստահենք իրեն․ Եվ ինչո՞ւ միայն իրեն։ Անձամբ ինձ համար խիստ տագանապալի բան կլինի, եթե ԳՇ պես կարևորագույն կառեույցի անդամների ով լինելը կախված լինի Փաշինյանից, Մարգարիտ Եսդայանից, Գալուստ Սահակյանից, Վարդանիկից, էն գողական դաշնակից ու այլ ադիոզ խորհրդարանական դեմքերից, ովքեր ոչ մի աղերս ու պատկերացում չունեն բանակի ու բանակին վերաբերող թեմաներից։

Եվ աբսուրդի այս թատրոնի կուլմինացիան տալիս է նույն ԵԼՔ-ի գլուխներից մյուսը՝ Մարուքյանը, ով՝ գանգատվելով իշխանություններից, տիպիկ լոռիական միամտությամբ անում է դասական ֆրեյդիսատական ինքնախոստովանություն, բառացիորեն ասելով հետևյալը. իշխանությունները հավանություն չեն տալիս ՆՈՒՅՆԻՍԿ... այժ ուշադրությո՜ւն... ադեկվատ նախաձեռնություններին, որն անում է իրենց կուսակցությունը։ Այսինքն, անգամ Մարուքյանն է հասկանում, որ իրենց սիրողական խմբակի բենեֆիսների առնվազն մի մասը ոչ այլ ինչ է, քան ոչ ադեկվատ նախաձեռնություն։

Եվ այս ամենի ամենատխուր կողմն այն է, որ ԵԼՔ-ը միակ փաստացի ընդդիմադիր միավորն է խորհրդարանում ու մենք պարզապես այլընտրանք չունենք։ Տպավորություն է, որ հասունացել է այնպիսի գաղափարական ու ինտելեկտուալ վակուում քաղաքական դաշտում, որ միակ իրական ընդդիմությունը հենց ՀՀԿ-ի ներսում է՝ դրա հարաբերական առողջ տարրերի տեսքով, իսկ մնացածները արտիստներ են լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ անմեղսունակներ։

 

Հեղինակ՝ Արման Աբրահամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА