ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրային տրանսպորտի հնարավոր թանկացումը տրամաբանությունից դուրս է

24.10.2017 14:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրային տրանսպորտի հնարավոր թանկացումը տրամաբանությունից դուրս է

Արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ հանրային տրանսպորտի թանկացումն անխուսափելի է:
Հիշեցնենք, որ ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով արդեն հրավիրվել է միջազգային փորձագետ:
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՐՅԱՆԻ խոսքով` հանրային տրանսպորտի հնարավոր թանկացումը տրամաբանությունից դուրս է .«Մի կողմից մենք ամեն ինչ թանկացնում ենք, մյուս կողմցի էլ բյուջեում ո՛չ աշխատավարձի բարձրացման խնդիր ենք դնում, ո՛չ թոշակների: Այս պայմաններում ո՞րն է տրամաբաանությունը: Առավել եւս, որ հաջորդ տարի հունվարից ուժի մեջ է մտնում «Հարկերի մասին» նոր օրենքը, որտեղ աքցիզային հարկերով հարկվող ապրանքները կթանկանան` օրինակ, օղին, ծխախոտը, գազալցակայաններին առաքվող գազը: Եթե գազը թանկանում է, իսկ հանրային տրասպորտն աշխատում է գազով, պարզ է, որ կթանկացնեն: Ժողովուրդը պետք է ապրելու հնարավորություն ունենա, այսինքն իր ստացած եկամուտը պետք է նրան բավարարի: Եթե հանրային տրանսպորտը թանկացում են, ապա նրա սպառման զամբյուղի գոնե ներքին շեմը պետք է բավարարեն, իսկ զամբյուղը միայն սնունդով չի ապահովված, այն պայմամավորված է նույն տրանսպորտով, հագուստով»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց պատգամավորը եւ նկատեց, որ հանրային տրանսպորտի թանկացումը եւս մեկ անգամ խփելու է ժողովրդի կենսամակարդակին եւ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ  բնակչության երեքից մեկն արդեն աղքատ է:

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ թանկացումների հետ կապված առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА