ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջուկային տեխնոլոգիաներից չպետք է հրաժարվել` Հայաստանի համար ստարտեգիական հարց է

24.10.2017 12:54 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միջուկային տեխնոլոգիաներից չպետք է հրաժարվել` Հայաստանի համար ստարտեգիական հարց է

Նոյեմբերին նախատեսված է Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի շրջանակներում, ըստ շրջանառվող լուրերի, պետք է փակվի Մեծամորի ատոմակայնը:
«Իրավունքը» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե այստեղ ինչ վտանգներ է տեսնում. «Այստեղ որեւէ վտանգ ուղղակիորեն չեմ տեսնում, այն ինչի շուրջ բանակցվել է, բանակցվել է Հայաստանի եւ Եվրամիության շահերից ելնելով, կողմերն իրենց դիրքորոշումն ու շահերը հստակ ձեւակերպել են»,-նշեց Մ. Հակոբյանը եւ անդրադառնալով ատոմակայանի փակման հետ կապված խոսակցություններին, ընդգծեց, որ  մեկ բան հստակ է. «Մեր ատոմակայանը տեխնիկապես հին է եւ ժամանակի ընթացքում հնանում է: Չնայած դեռեւս ռեսուրսներ ունի ծառայելու եւ էլեկտրաէներգիա արտադրելու` բավականին անվտանգ մոտեցումներով: Այնուամենայնիվ Հայաստանում դեռեւս Հայաստան-ԵՄ փաստաթղթից առաջ ,քննարկվել է նոր ատաոմակայան ունենալու հարցը: Եթե կարողանանք միջազգային հնարության հետ գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի աջակցեն հին ատոմակայանը ուտիլիզացնենք եւ նորը կառուցենք, շատ ավելի լավ կլինի»,-փաստեց Միհրան Հակոբյանը եւ հավելեց, որ  միջուկային տեխնոլոգիաներից չպետք է հրաժարվել, այն Հայաստանի համար ստարտեգիական հարց է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА