ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունաստանում ԶԼՄ-ները երկօրյա գործադուլ են հայտարարել

24.10.2017 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունաստանում ԶԼՄ-ները երկօրյա գործադուլ են հայտարարել

Հունաստանի լրագրողների առաջատար արհմիությունները 48 ժամով գործադուլ են հայտարարել բոլոր ԶԼՄ-ներում, գրում է Ria Novosti-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` այն սկսվելու է հոկտեմբերի 24-ին՝ ժամը 06:00-ին, և կավարտվի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 06:00-ին:

Գործադուլը հայտարարվել է «EDOEAP լրացուցիչ ապահովագրման և օգնության միասնական լրագրողական կազմակերպության փրկության համար», որի շնորհիվ ԶԼՄ-ների աշխատակիցները լրացուցիչ կենսաթոշակներ և բժշկական օգնություն են ստանում:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները պահանջում են պահպանել լրացուցիչ սոցիալական ապահովագրության համակարգը, դադարել ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատանքային և սոցիալական իրավունքների խախտումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА