ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրային տրանսպորտի սակագինը հենց այնպես չի թանկանա

23.10.2017 19:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրային տրանսպորտի սակագինը հենց այնպես չի թանկանա

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուղեւորափոխադրողների միության նախագահ Հանտ Եղիազրայնը նշեց, որ հնարավոր է հանրային տրանսպորտի սակագինը բարձրանա:
Նշենք, որ 2013 թվականին նույնպես փորձ եղավ թանկացնելու հանրային տրանսպորտը` 100 դրամից դարձնել 150 դրամ, սակայն հանրության բուռն բողոքների արդյունքում սակագնի բարձրացում չեղավ:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ անդրադառնալով հանրային տրանսպորտի հնարավոր թանկացմանը, նկատեց, որ թանկացումն հենց այնպես չի լինի, ամեն ինչ կախված է նրանից, թե տրանսպորտային ոլորտում ինչ բարեփոխումներ կլինեն. «Այս պահին Հայաստանում է միջազգային փորձագետ, ով ոլորտում հետազոտություններ է իրականացնում: Թանկացումը կախված է այն հանգամաքից, թե տրասպորտն ինչ երթուղիներ է ունենալու, քանի ժամ է աշխատելու, ինչ տրանսպորտային միջոց պետք է օգտագործվի եւ այլն»,-նշեց Կ. Չիլինգարյանը եւ հավելեց, որ այս բոլոր գործողությունները ծախսերի հետ է կապված, երբ ավարտվեն եւ ծախսերը հանրագումարի բերեն, այդ ժամանակ  էլ պարզ կլինի, թե որքան է թանակցումը խելքին մոտ:
Մեր այն դիտարկմանը, թե տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատած, Հայաստանում հանրային տրանսպորտի սակագինը թանկ է, թե էժան, Կարեն Չիլինգարյանը ասաց. «Օրինակ Վրաստանում համեմատաբար ավելի էժան է, այնտեղ դպրոցականները չեն վճարում, իսկ այլ երկրների հետ կապված չգիտեմ»,-ընդգծեց Կ. Չիլինգարնաը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА