ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձեզ զգուշացնում եմ, որ Դուք էլ իմանաք, որ բոլոր լրագրողներին դատի եմ տալու». փաստաբան

23.10.2017 17:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ձեզ զգուշացնում եմ, որ Դուք էլ իմանաք, որ բոլոր լրագրողներին դատի եմ տալու». փաստաբան

Փաստաբան Տիգրան Սարգսյանը դրական է գնահատում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի» նախագիծը: Ավելին, վերջինս կողմ է, որպեսզի այդ օրենքը օր առաջ ուժի մեջ մտնի: iravunk.com-ը  անդրադարձել է փաստաբանի դիրքորոշմանը, սակայն, վերջինս չգիտես ինչու նեղսրտել էր մեր նախորդ հրապարակումից: Երբ, «Իրավունք» թերթի համար փորձեցինք ավելի մանրամասն հրապարակում պատրաստել եւ կրկին դիմեցինք պարոն Սարգսյանին նա մեզ, ինչպես ինքն է ասում.

- Ձեզ զգուշացնում եմ, որ Դուք էլ իմանաք, որ բոլոր լրագրողներին դատի եմ տալու, ովքեր իմ արժանապատվության մասին բաներ են գրում, դա Դուք իմացեք: Ձեր կոլեգաներին տեղյակ պահեք, կարողացեք լրագրողական էթիկան պահել: Եվ մի մոռացեք, որ գործ ունեք փաստաբանի հետ, ով Ձեր դեմ հայց կարող է ներկայացնել:

- Նախ միտում չունենք Ձեզ վիրավորելու, եւ հետո` դուք ինձ սպառնո՞ւմ եք, չե՞ք կարծում, որ այդ կերպ դուք իմ վրա հոգեբանական ճնշում եք գործադրում:

- Չեմ սպառնում, պարզապես լրագրողները պետք ենթարկվեն օրենքին:  

Հ.Գ. Փաստաբանի հետ մեր զրույցի ուշագրավ մանրամասները, թե ինչո՞վ են տարբերվում այլ բռնությունները` ընտանեկանից,  ինչու է հենց ընտանիքը թիրախավորվել, կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարներում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА