ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հույզերն ազդում մարդու առողջության ու կյանքի նորմալ դինամիկայի վրա

23.10.2017 18:52 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հույզերն ազդում մարդու առողջության ու կյանքի նորմալ դինամիկայի վրա

Գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք 35 տարեկանում հաճախ են զայրանում, ավելի կարճ են ապրում, քան նրանք, որոնց մոտ զայրույթը հազվադեպ է ի հայտ գալիս:

Մասնագետներն այս փաստը բացատրում են նրանով, որ դյուրագրգիռ ու հաճախ զայրացող մարդիկ, որպես կանոն, ենթագիտակցորեն ավելի սուր են ընկալում անարդարությունը, իսկ այս հատկության ձևավորմանը նպաստում է նախկինում ունեցած բացասական փորձը:

Գիտնականները նշում են, որ առողջության պահպանման ու երկարակեցության համար հարկավոր է սովորել կառավարել բացասական հույզերը, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել մեդիտացիաներն և հանգստանալու այլ մեթոդները:

Ավելի վաղ մասնագետներն ապացուցել են, որ ցանկացած պարագայում սթրեսը մի քանի անգամ բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և արյան գերճնշման զարգացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ vladtime.ru

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА