ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր տեղի կունենա ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը

23.10.2017 14:47 ՍՊՈՐՏ
Այսօր տեղի կունենա ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը

Այսօր՝ Լոնդոնում, տեղի կունենա ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը, որտեղ պարզ կդառնան տարվա լավագույնները: Պարգևատրման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:

Բոլոր անվանակարգերում արդեն հայտնի են դարձել լավագույն եռյակները

Տարվա լավագույն ֆուտբոլիստ - Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ)

Տարվա լավագույն մարզիչ - Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»), Անտոնիո Կոնտե («Չելսի»), Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենթուս»)

Տարվա լավագույն դարպասապահ - Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենթուս»), Կեյլոր Նավաս («Ռեալ Մադրիդ»), Մանուել Նոյեր («Բավարիա»)

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի - Դեյնա Կաստելյանոս (Վենեսուելա), Կարլի Լոյդ (ԱՄՆ), Լիկե Մարտենս («Բարսելոնա»)

Տարվա լավագույն կին մարզիչ - Նիլս Նիլսեն (Դանիա), Ժերար Պրեշեն («Լիոն»), Սարիան Վիգման ( Հոլանդիա)

Տարվա լավագույն գոլ - Դեյնա Կաստելյանոս (Վենեսուելա), Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Մասուլուկե Օսկարինե («Բարոկա»)

Լավագույն երկրպագուներ - «Բորուսիա Դորտմունդ», «Սելթիկ», «Կոպենհագեն»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА