ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով.Տեսանյութ

23.10.2017 00:42 ՍՊՈՐՏ
«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով.Տեսանյութ

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» հետ: «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: 18-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պաուլո Օլիվեյրան: 28-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում Մարսելոն հաշիվը դարձրեց 3:0:

Այս խաղից հետո մադրդիյան ակումբը վաստակեց 20 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: «Սերուցքայինները» 2-րդ հորիզոնականում գտնվող «Վալենսիային» զիջում են 1 միավոր, իսկ առաջատար «Բարսելոնային»՝ 5 միավոր: «Էյբարը» 7-ը միավորով շարունակում է զաբղեցնել 16-րդ հորիզոնականը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА