ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀՎԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

22.10.2017 21:28 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀՎԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Թեման հրատապ է և կարիք ունի լուսաբանման լայն լսարանի համար,ինչպես հոգեբանների կողմից,այնպես էլ՝իրավաբանների:Իսկ պետական լիազոր մարմինները պարտավոր են իրենց գործիքներով կանխարգելու ինքնասպանության դեպքերը: 

Բոլորս էլ տեսնում ենք, թե որքան են շատացել ինքնասպանությունները: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ մարդը բացառապես սեփական որոշմամբ է գնում այդ քայլին. բազմաթիվ են դեպքերը, երբ անհատները, տարբեր տիպի միավորումները մարդուն ուղղակի եւ անուղղակի դրդում կամ հասցնում են անձին ինքնասպանության: Սույն հոդվածով փորձ է արվում զերծ պահել ընթերցողին այդ ծայրահեղ միջոցին դիմելուց, ինչպես նաեւ տալ ինքնասպանության մեկնումը, պատճառը, ինքնասպանության հասցնելու, ինքնասպանության հակելու իրավական հետեւանքները եւ համեմատական է անցկացվում ինքնազոհաբերության հետ: Թվում է, թե գիտության եւ տեխնիկայի զարգացումն ուղիղ համեմատական պետք է լիներ հասարակության սոցիալական վիճակի թեթեւացմանը, սակայն դժվար է ասել, որ հին աշխարհի մարդու հոգսերն էին շատ կամ ավելի քիչ, երջանիկ էր, քան արդի մարդը: Ինձ համար հասու է հետեւյալ բանաձեւը. որքան մարդ հեռանում է հոգեւորից, այնքան իր վրա ավելորդ բեռ է վերցնում եւ, դժվարանալով կամ չկարողանալով տանել, ընդունակ է դիմելու տարբեր ծայրահեղ գործողությունների, ընդհուպ` ինքնասպանության:
Ըստ իս, ինքնասպանության ամենահայտնի փաստը, որ առկա է աշխարհի պատմության մեջ, դա Հուդայի ինքնասպանությունն էր: Այնքանով, որքանով, ըստ Ավետարանի, ինքնասպանությունը համարվում է ամենասարսափելի մեղքերից, յուրաքանչյուրս մեզ համար պետք է անենք հետեւյալ հետեւությունը. ինքնասպանությունը` լինելով մահվան ինքնակամ ընտրություն, պետք է որ լինի կյանք պարգեւողի` Աստծո եւ նրա օրենքների դեմ: Կարծում եմ, դա է պատճառը, որ ինքնասպանները զրկվում են հոգեհանգստի, հուղարկավորության եւ այլ հոգեւոր արարողություններից:

Հարկավոր է իմանալ.
ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչև 3 տարվա, իսկ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ մինչեւ 5 տարի ազատազրկում, երբ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձին են հասցնում: Մինչեւ 3 տարվա ազատազրկման են դատապարտվում այն անձինք, ովքեր հորդորելով, խաբեությամբ կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն են հարուցում, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել: Այլոց փրկության համար (դա կարող է լինել մոր, քրոջ, կնոջ, ընկերոջ, երեխայի, ընտանիքի, հայրենիքի եւ այլն) սեփական անձը ստորադասելով, անգամ սեփական կյանքն ինքնակամ զոհաբերելու իմաստով միանգամայն հակադրված է «ինքնասպանություն» որակումը: Եթե Հուդան ինքնասպան եղավ, քանի որ ծախվեց մի քանի արծաթի համար, այսինքն` չճանաչեց Աստծուն եւ աստվածային օրենքները, ապա Վարդանաց պատերազմում վարդանանք ինքնազոհաբերվեցին` ի նպաստ մարդկանց մեջ սիրո (աստվածայինի) հաստատման:


ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեվ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահի ֆեյսբուքյան էջ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА