ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոբչակը խոստովանել է, որ սպառնալիքներ է ստացել

22.10.2017 23:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սոբչակը խոստովանել է, որ սպառնալիքներ է ստացել

Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը պատմել է, որ սպառնալիքներ է ստացել, երբ մեկնել է հանգստանալու ամուսնու հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Կան թիկնապահներ, որոնք միշտ ինձ հետ են, երբ ես հանրային վայրում են: Կոնկրետ սպառնալիքներ իմ հասցեին, երբ ես պարզապես որոշ ժամանակով ամուսնուս հետ մեկնել եմ հանգստի: Երբ ես հասկացա, որ այժմ այդպիսի իրավիճակ է, երբ ինչու չմեկնել երկու շաբաթով մինչև ամեն ինչ հանդարտվի: Գտնել թիկնապահներ, զբաղվել սեփական անվտանգությամբ»,- ասել է Սոբչակը НТВ-ի «Новые русские сенсации» հաղորդման եթերում:


Միևնույն ժամանակ նշվում է, որ ինքը՝ Սոբչակը Facebook-ի իր էջում գրել է, որ հարցազրույց չի տվել հաղորդմանը նախագահական ընտրություններում մասնակցելու մտադրության մասին հայտարարելուց հետո: Նա նշել է, որ հարցազրույցը ձայնագրվել է մեկ տարի առաջ, բայց եթեր չի հեռարձակվել:

Հիշեցնենք, որ Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին:


Ռուսաստանի նախագահի հերթական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտին, նախընտրական արշավը պետք է սկսվի արդեն 2017 թվականի դեկտեմբերին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА