ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացին ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել՝ կարծելով, թե ինքնաթիռն ընկնում է

22.10.2017 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բրիտանացին ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել՝ կարծելով, թե ինքնաթիռն ընկնում է

Լոնդոնցի փաստաբանը որոշել է իր ընկերուհուն առաջարկություն անել, երբ իրենց ինքնաթիռը սկսել է կտրուկ բարձրություն կորցնել և ընկել են թթվածնի դիմակները, հայտնում է Daily Mirror-ը:


Քրիս Ջինսը թռչում էր իր ընկերուհի Քեյսիի հետ AirAsia ավիաընկերության չվերթով՝ Ավստրալիայից Բալի: Նա պատրաստվում էր առաջարկությունն անել կղզու վրա, սակայն փոխել է իր ծրագրերը, երբ հասկացել է, որ հնարավոր է՝ նրանք տեղ չհասնեն:


Արդյունքում՝ մինչ մյուս ուղևորները սարսափահար բղավում էին, իսկ անձնակազմը «վազում էր սրահով մեկ»՝ պահանջելով կոճկել ամրագոտիները, Քրիսը Քեյսիին առաջարկել է ամուսնանալ իր հետ:


«Բարեբախտաբար՝ նա համաձայնեց: Մենք մեր որոշումը հաստատեցինք ևս մեկ անգամ՝ արդեն երկրի վրա»,- լրագրողներին պատմել է տղամարդը:


Արդյունքում` ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ավստրալական Պերթ քաղաքի օդանավակայանում: AirAsia-ում հայտնել են, որ միջադեպի պատճառները տեխնիկական անսարքություններն են եղել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА