ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն

22.10.2017 21:17 ՍՊՈՐՏ
Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտվեց: Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնղ Գոռ Մինասյանը հոկտեմբերի 21-ին դուրս գալով մրցադաշտ պոկեց 200 կգ նվաճելով փոքր ոսկե մեդալ, այնուհետ հրեց 220 կգ, որի համար ևս արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 420 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  մինչև 20 տարեկանների պայքարում մեդալների համար պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է  Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ)՝ երկամարտի 433 կգ արդյունքով։ Վերջինս  սահմանել է նաեւ Եվրոպայի ռեկորդ։

Աղբյ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА