ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կատալոնիայի առաջնորդը չի ընդունում Մադրիդի որոշումը

22.10.2017 20:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կատալոնիայի առաջնորդը չի ընդունում Մադրիդի որոշումը

Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան չի ընդունում իշխանությունը վերցնելու Մադրիդ ծրագիրը:

Նրա խոսքով,  տարածաշրջանի անմիջական ղեկավարումն իրենց ձեռքը վերցնելու Իսպանիայի իշխանությունների ծրագիրը «վատագույն հարձակումն» է Կատալոնիայի ինստիտուտների վրա՝  Ֆրանկոյի բռնակալության ժամանակներից ի վեր:

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում որոշել է Կատալոնիայի նկատմամբ կիրառել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը կարող է կասեցնել նրա ինքնավարության կարգավիճակը։ Reuters -ի փոխանցմամբ՝ կառավարության այս որոշումը դեռ պետք է հաստատվի Իսպանիայի սենատի կողմից։

Որոշման մեջ խոսքը գնում է Կատալոնիայի կառավարության հրաժարականի, խորհրդարանի լիազորությունների սահմանափակման եւ վեց ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Միաժամանակ երկրի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խոսքը չի գնում Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակի դադարեցման մասին։ «Չի դադարեցվում Կատալոնիայի ոչ ինքնավարությունը, ոչ ինքնակառավարումը, իշխանությունից հեռացվում են մարդիկ, ովքեր այդ ինքնավարությունը դրել են օրենքից, Կատալոնիայի կարգավիճակից եւ սահմանադրությունից դուրս», — հայտարարել է նա։

Կատալոնիայի կառավարության գործառույթները ժամանակավորապես իր վրա կվերցնի Իսպանիայի կառավարությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА