ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանանցի 8 ֆուտբոլիստ կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին

22.10.2017 19:46 ՍՊՈՐՏ
Բանանցի 8 ֆուտբոլիստ կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին

«Բանանցի» ֆուտբոլիստներ Խաչատուր Մանուկյանը, Էրիկ Խուրշուդյանը, Էրիկ Ղարիբյանը, Արսեն Սադոյանը, Արթուր Խաչատրյանը, Էրիկ Վարդանյանը, Կարեն Մելքոնյանն ու Աբրահամ Պորտուգալյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:Հավաքականը հոկտեմբերի 25-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիակական Կենտրոն Ակադեմիայում` նախապատրաստվլեով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հոկտեմբերի 28-ին և 30-ին ընկերական խաղեր կանցկացնեն Ղազախստանի իրենց հասակակիցների հետ, իսկ նոյեմբերի 8-ից 14-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА