ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում արգելել են Ադրբեջանում նկարահանված՝ Հայաստանի մասին ֆիլմը

21.10.2017 23:16 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուսաստանում արգելել են Ադրբեջանում նկարահանված՝ Հայաստանի մասին ֆիլմը

Ադրբեջանում նկարահանված «Հայկական ֆաշիզմ» ֆիլմը ներառվել է ռուսական Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

Ռուսական դատարանի որոշմամբ՝ ֆիլմի հասանելիությունը ՌԴ տարածքում արգելված է:

««Հայկական ֆաշիզմ» ֆիլմը, որը սկսվում է «Ադրբեջանը Կովկաս հայերի վերաբնակեցման պահից» խոսքերով և վերջանում է «… Ադրբեջանին որպես ագրեսիայի զոհ» խոսքերով՝ 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան տևողությամբ, ծայրահեղական նյութ է ճանաչվել»,- ասվում է ՌԴ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА