ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

21.10.2017 20:50 ՍՊՈՐՏ
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական մեդալները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ և փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։

Հաղորդվում է, որ քիչ անց Մ23 տարեկանների 105 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Մկրտիչ Մկրտչյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА