ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Հադերսֆիլդին».Տեսանյութ

21.10.2017 20:48 ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Հադերսֆիլդին».Տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում հյուրընկալվեց «Հադերսֆիլդին»:

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Աարոն Մույը և Լորան Դեպուատրը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաների» կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը: Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 

Նշենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին պարտությունն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Հադերսֆիլդը» 12 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА