ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսպանիան պատրաստ է Կատալոնիայում ուղիղ կառավարում մտցնել

22.10.2017 16:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսպանիան պատրաստ է Կատալոնիայում ուղիղ կառավարում մտցնել

Սպասվում է, որ իսպանական կառավարությունը շաբաթ օրը հավանություն կտա միջոցներին, որոնք թույլ կտան Մադրիդին Կատալոնիայում ուղիղ կառավարում մտցնել՝ կասեցնելով տարածաշրջանի ինքնավարությունը:

Սաակաշվիլին հայտարարել է հանուն Ուկրաինայի կյանքը զոհելու պատրաստականության մասին

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, վարչապետ Մարիանո Ռախոյը հանդիպել է կաբինետի անդամների հետ՝ իսպանական գավառում անցկացված հանրաքվեից համարյա երեք շաբաթ անց:

Իսպանական կառավարությունը հայտարարում է, որ քվեարկությունն անօրինական է եղել, սակայն կատալոնական առաջնորդ Կարլես Պուչդեմոնը պնդում է, որպեսզի ինքը օժտված լինի Կատալոնիայի անկախությունը հռչակելու լիազորությամբ:

Ի պատասխան դրան՝ կենտրոնական կառավարությունը պատրաստվում է կատալոնական չինովնիկներին զրկել տարածաշրջանի ինքնակառավարման լիազորություններից:

Սպասվում է, որ կառավարությունը գործողության մեջ կդնի Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ուղիղ կառավարում մտցնել և որոշ ժամանակով սահմանափակել ռեգիոնալ մարմինների իշխանությունը:

Եվս մեկ քայլ կարող է լինել կատալոնական ոստիկանության՝ կենտրոնի հրամանատարության ներքո փոխանցելը:

Միաժամանակ նշվում է, որ հիշյալ 155-րդ հոդվածը կառավարությանը իրավունք չի տալիս վերջնականորեն վերացնել ինքնավարության կարգավիճակը:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА