ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գուգարք գյուղում 8-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

21.10.2017 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Գուգարք գյուղում 8-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2009 թ. ծնված Մանվել Ա.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Քրիստինե Մ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14.30-ի սահմաններում, նույն գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տան մոտ «ՎԱԶ-2110112551» մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մանվել Ա.-ին, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է նշված վնասվածքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА