ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

22 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

21.10.2017 17:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
22 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА