ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախյան հիմնախնդիրը պահանջում է կարգավորման  երկարատեւ գործընթաց  

21.10.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախյան հիմնախնդիրը պահանջում է կարգավորման  երկարատեւ գործընթաց  

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ժնեւում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ դրան հետեւած Մամեդյարովի հայտարարությանը, թե իբրեւ առաջիկայում կհանդիպի ՀՀ արտգործնախարարի հետ, նշեց , որ մեկ անգամ չէ, որ հայկական կողմը հայատարարում է, որ Արցախյան խնդրի լուծումը տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ , ինչը կարեւոր է պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի համար, որպեսզի բանակցային գործընթացը, որպես այդպիսին շարունակվի, եւ կյանքի կոչվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այս տարիների ընթացքում. «Այն փաստը, որ արդեն հնարավոր եղավ հերթական հանդիպում կազմակերպել, լիովին տեղավորվում է հայկական կողմի դիրքորոշման մեջ: Պետք է բանակցել, մտածել որոշակի լուծումներ, ինչու չէ, այդ լուծումները պարտադրել Ադրբեջանին եւ հասնել նրան, որպեսզի վերջինս կատարի դրանք: Իհարկե,  այժմ մենք մի իրավիճակում ենք, երբ լուծումները ձեռք են բերվել, մնում է պարտադրելու գործընթաց սկսել , որպեսզի Ադրբեջանը հետեւողական լինի ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-փաստեց քաղաքագետը եւ նկատեց, որ սա ավելի դժվար լուծվող խնդիր է եւ այս առումով պաշտոնական Երեւանում որեւէ մեկը ավելորդ օպտիմիզմ չունի` ո՛չ փորձագիտական, ո՛չ էլ քաղաքական մակարդակում. «Ընդհակառակը, բոլորն ասում են, որ որ սա երկարատեւ գործընթաց է,  թերեւս սա է պատճառը, որ ՀՀ նախագահը Շվեյցարիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ, խոսելով այս թեմայի վերաբերյալ, ասաց, որ պետք է զբաղվել երկրի զարգացմամբ եւ պատրաստվել երկարատեւ կարգավորման գործընթացի: Այս տեսակետից հաշվի առնելով Ալիեւի նախկինում չկատարած պայմանավորվածությունները , Երեւանը տրամադրվում է այդ երակատեւ գործընթացներին, լավ հասկանալով, որ դրա հաջողության գրավականը հենց տնտեսական զարգացման, ժողովրդագրական աճն է»,-ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА