ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում բացվել է սեքս-տիկնիկներով հասարակաց տուն

20.10.2017 18:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գերմանիայում բացվել է սեքս-տիկնիկներով հասարակաց տուն

Գերմանիայի բնակչուհի Էվելին Շվարցը Դորտմունդում բացել է Bordoll հաստատությունը, որտեղ հաճախորդներին ժամանակավոր օգտագործման համար ժամավճարով տրամադրվում են սեքս-տիկնիկներ, փոխանցում է Daily Mirror-ը։ Հաճախորդներն, իրենց ընտրությամբ, ստանում են տասնմեկ տիկնիկ՝ տարբեր հասակի, մազերի գույնի եւ կրծքերի չափի։ Նրանցից մեկի մազերը կապույտ են եւ կերպարի արտաքինը անիմե է։ Տիկնիկի 1 ժամվա վճարը 80 եվրո է։ Շվարցի խոսքով, հաստատության հաճախորդները տարբեր են՝ պետական նպաստներով ապրող գործազուրկներից, մինչեւ դատավորներ։ Շատերը գալիս են կանանց հետ, ովքեր, որպես կանոն, սպասում են մեքենայում, մինչ ամուսինը զվարճանում է տիկնիկով։ Հաճախորդների 70 տոկոսը Bordoll է գալիս մի քանի անգամ։ Մեկ օրվա ընթացքում տիկնիկն օգտագործվում է 12 հաճախորդի կողմից։

Շվարցը պնդում է, որ ամենաշատ օգտագործված տիկնիկն արդեն շարքից դուրս է եկել, եւ ստիպված են եղել փոխել այն նորով։ Նա տիկնիկները պատվիրում է Հարավարեւելյան Ասիայից եւ յուրաքանչյուրի համար վճարում է շուրջ 2 հազար եվրո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА