ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով

20.10.2017 17:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով

Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը այսուհետև կիրականացվի ազգային արժույթով։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Իրանի առաջին նախագահ Իսհաք Ջիհանգիրին։

Պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել Չանքայայի պալատում։ Հանդիպման օրակարգային թեման է  եղել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։

Բինալի Յըդըրըմի խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացման համար նախատեսված ամենակարևոր քայլերից մեկը ազգային արժույթով առևտրի իրականացումն է։

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում

«Երկու երկրների կենտրոնական բանկերն արդեն այս առթիվ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Առաջիկա օրերին այս որոշման մասին կծանուցվեն նաև մյուս բանկերը։ Այս  կերպ Իրանի և Թուրքիայի միջև ազգային արժույթով առևտրի իրականացումը ավելի կխթանվի։ Դա մեծապես կնպաստի ինչպես առևտրի հեշտացմանը, այնպես էլ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և ընդլայնմանը», - նշել է Յըլդըրըմը։

Իսկ Ջիհանգիրին տեղեկացրել է, որ բացի ազգային արժույթով առևտրից, կողմերը համաձայնության են եկել նաև Իրանի և Թուրքիայի սահմաններն առևտրի նպատակով 24 բաց պահելու վերաբերյալ։

«Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայից Իրանի տարածքով ապրանքներ կարտահանվեն Կատար։ Երեք երկրների նախարարությունների միջև հնարավորինս արագ պայմանագրեր կստորագրվեն և թուրքական ապրանքները Իրանի միջոցով կարտահանվեն Կաթար։ Շատ կարևոր որոշումներ են կայացվել նաև զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ», - նշել է նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА