ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել նացիստական ճամբարի 96-ամյա նախկին վերակացուին

20.10.2017 16:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել նացիստական ճամբարի 96-ամյա նախկին վերակացուին

Գերմանիայում դատախազները մեղադրանք են առաջադրել մահվան նացիստական ճամբարի 96-ամյա նախկին վերակացուին, հաղորդում է Reuters-ը։ Այն ժամանակ տղամարդը, ում անունը չի նշվում, 22 տարեկան էր։ Նա Լյուբլի Մայդանեկում 1943 և 1944 թվականներին հսկել է մահվան ճամբարի կալանավորներին, որոնց ծրագրել էին սպանել։

«Համաձայն եղած ապացույցների՝ մեղադրյալը իմացել է կազմակերպված զանգվածային սպանությունների դաժանության մասին, ինչպես և ճամբարի «Էսէս»–ական մյուս բոլոր անդամները»,- ասվում է դատախազների հայտարարության մեջ։ Լեհաստանում՝ Լյուբլինոյի մոտ գտնվող Մայդանեկ ճամբարում, տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА