ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախ ձեռքը». Հ. Բաբուխանյան

20.10.2017 15:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախ ձեռքը». Հ. Բաբուխանյան

Այսօր ԱԺ Սոցիալական հանձնաժողովի նիստին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ նախարարությունը իր ծրագրային դրույթում նախատեսել է 23 միլիոն դրամ հատկացնել ՀՀ 110 ընտանիքներ վերադարձնել իրենց երեխաներին՝ գիշերօթիկներից: ՍԻՄ նախագահ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ իր ելույթում ողջունեց նախարարության վերոնշյալ ծրագիրը, համարելով ձեռքբերում, ապա ավելացրեց. «Ցանկանում եմ ողջունել երեխաներին` կենսաբանական ընտանիք վերադարձելու ծրագիրը: Սակայն ես լավ չեմ հասկանում, արդյոք կառավարությունն ունի ընդհանուր դիրքորոշում, թե՞ ոչ: Ձեր նախարարությունը ողջունելի քայլ է անում, երեխաներին բերում է ընտանիք, մյուս նախարարությունը՝ Արդարադատությունը, բերում ԱԺ օրենք՝ «Ընտանեկան բռնության», որտեղից  երեխաներին տանելու են այլ հաստատություններ»: Նշենք, որ այդ հաստատությանը պատգամավորը անվանեց ոչ թե ապաստարաններ, այլ պաստարաններ. «Դա պաստարան է, այլ ոչ թե ապաստարան: Փաստորեն բյուջեից 23 միլիոն տրամադրում ենք, որպեսզի երեխաներին տուն տանեն, եւ ի դեպ դեռ քիչ է այդ բարի գործի համար, եւ մյուս կողմից ցանկանում են ընդունել օրենք, ըստ որի երեխաներին տներից հանելու են եւ տանեն չգիտես ուր: Ստացվում է, որ կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախ ձեռքը»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА