ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ եւ արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները եւ կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:

20.10.2017 22:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ եւ արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները եւ կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:

Մեկ ամսվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ: Օրական միջինում 200 հաճախորդ միանում է հավելվածին, ինչը վկայում է այն մասին, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են վստահում ՎՏԲ-Հայաստան բանկի հեռավար սպասարկման համակարգերին, որոնք հանդիսանում են սեփական միջոցների կառավարման եւ բանկային գործարքների կատարման հարմարավետ եւ հուսալի հարթակներ:

Հեռահար սպասարկման ծառայությունների շնորհիվ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները եւ կատարել ֆինանսական գործարքներ համակարգչի կամ բջջային սարքավորումների միջոցով 24/7 ռեժիմում` ցանկացած հարմար վայրում ինտերնետի առկայության դեպքում. անկանխիկ եղանակով գնել եւ վաճառել արտարժույթ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իրականացնել ներբանկային եւ միջբանկային փոխանցումներ եւ այլն: Բացի բանկային հիմնական գործառնություններից հաճախորդները կարող են նաեւ.

պարզ եղանակով վճարել հարազատների բջջային ծառայությունների դիմաց` ընտրելով հարազատի հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից;

ստեղծել շաբլոններ` պարբերաբար կրկնվող վճարումներն ավելի հեշտ կատարելու նպատակով;

ստանալ փոխանցումներ, որոնք ուղարկված են արագ դրամական փոխանցումների համակարգերով;

պատվիրել հետադարձ զանգ Բանկից;

գտնել մոտակա մասնաճյուղի կամ բանկոմատի հասցե եւ այլն:

 Բոլոր գործառնությունները պաշտպանված են միանգամյա ծածկագրերով եւ իրականացվում են առավելագույնս պարզ, արագ եւ հուսալի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА