ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԽԱԽՏԵՑ ՏԵՎԱԿԱՆ ԴԱԴԱՐԸ

20.10.2017 22:15 ՄՇԱԿՈՒՅԹ
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԽԱԽՏԵՑ ՏԵՎԱԿԱՆ ԴԱԴԱՐԸ

Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, պրոդյուսեր, երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն էր: Բուժման նպատակով Միացյալ Նահանգներ մեկնած երգչուհին գրեթե մեկ տարի անց վերադարձավ հայրենիք: Սակայն, մինչ այդ խնդրելով, որ իր վերադարձի մասին քչերը տեղեկանան, որպեսզի ծննդյան տարեդարձը ստվերում մնա: Բայց Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի կոլեկտիվը, չենթարկվելով տնօրենի ցանկություններին, անակնկալ էր պատրաստել: Երեւանյան ռեստորաններից մեկում էին համախմբվել մշակութային, քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր եկել էին շնորհավորելու եւ սիրելի երգչուհու օրը տոն դարձնելու: 
Հյուրերի թվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն Լեւոն Մալխասյանը, Մարզահամերգային համալիրի տնօրեն, ջազմեն Վազգեն Ասատրյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, երգչուհի Արմինե Գրիգորյանը, հաղորդավար Հրաչ Մուրադյանը եւ այլք: 
Ի դեպ, հյուրերի թվում էր նաեւ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Արաքսյա Վարդերեսյանը, որը Հայաստան էր ժամանել տիկին Նադեժդայի հետ:
Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով իրենց ուսուցչի` տիկին Նադեժդայի ծննդյան տարեդարձը շնորհավորեցին ե՛ւ արդեն հայտնի երգիչ-երգչուհիներ, ե՛ւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի ու «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի սաներ:
Անհանգիստ ուսուցչուհին տեղում երկար չկարողացավ նստել եւ պարբերաբար ինքն էլ էր միանում կրտսեր գործընկերներին ու սաներին:
Ի դեպ, երբ կրտսեր գործընկերների կողմից հնչեցին Նադեժդա Սարգսյանի կատարումները, հոբելյարն արդեն բեմ բարձրացավ եւ սկսեց ձայնակցել վաղուց սիրված երգերին: 
Ինչ խոսք, զգացվում էր, որ երգչուհին կարոտել էր ամենքին եւ իր սիրելի աշխատանքը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նադեժդա Սարգսյանի ծննդյան տարեդարձի մասին առավել մանրամասն` տեսանյութերի ու լուսանկարների տեսքով, ծանոթացե՛ք iravunk.com կայքում` հեռախոսի միջոցով սքան անելով այս QR կոդը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА