ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է «ընդհատակ» անցել Հրայր Թովմասյանը

20.10.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու է «ընդհատակ» անցել Հրայր Թովմասյանը

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի հաջողվում կապ հաստատել ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ: Իսկ օգնականի միջոցով փոխանցված պատճառաբանությունները միշտ նույնն են՝ ժամանակ չունի: Ընդ որում՝ պարոն Թովմասյանն այդ ընթացքում հիմնականում փակված է լինում խորհրդարանական իր աշխատասենյակում կամ հերթական գործընկերներին է ընդունում ու ճանապարհում: Ինչեւէ, այս գերծանրաբեռնվածությունը գուցե տրամաբանված լիներ, եթե Հ. Թովմասյանը ժամանակին մի ամբողջ նախարարություն ղեկավարած չլիներ ու սովոր չլիներ աշխատանքային այսպիսի ռիթմին: Կամ առնվազն զբաղված լիներ երկրի պետական-իրավական հարցերով ու մարդու իրավունքների խնդիրներով: Բայց արի ու տես, որ անգամ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի հանրային, խորհրդարանական լսումներն անցնում են իր կողքով: Հենց այստեղ է, որ հարց է առաջանում՝  միգուցե, Հ. Թովմասյանի «ընդհատակ» անցնելը հենց այս օրինագծո՞վ է պայմանավորված: Չէ՞ որ դեռ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Հ.  Թովմասյանը փորձել էր խորհրդարանին հրամցնել նմանատիպ մի օրենք ու քաղել դրա դառը պտուղները: Այնպես որ, այլեւս օրենսդիր Հ. Թովմասյանը որոշել է հանրային ընդվզման հարվածի տակ իրեն կրկին չդնել, ուստի՝ «էստաֆետը» արդարադատության նորընտիր նախարար Դավիթ Հարությունյանինն է, թող ինքն էլ միայնակ այս նախագծի տակից դուրս գա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА