ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանում ուսմասվարը պատժել է ուշացած աշակերտին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է

20.10.2017 14:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանում ուսմասվարը պատժել է ուշացած աշակերտին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է

Ադրբեջանում ուշացած աշակերտին պատժելու համար դպրոցի ուսմասվարի որոշման հետեւանքով աշակերտը մահացել է։ Սումգայիթում ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտի մահվան մեջ մեղադրվող Ղաֆար Հաջիեւի նկատմամբ դատական գործընթացը։ 2013-ի մայիսի 13-ին Ղաֆար Հաջիեւը որոշել էր պատժել դասից ուշացած աշակերտներին՝ ստիպելով նրանց վազել մարզադաշտի շուրջ։ Մի քանի շրջան վազելուց հետո աշակերտներից մեկը՝ Ազադ Իլյասովը, վայր էր ընկել։ Նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ Այդուհանդերձ Իլյասովը սրտային անբավարարությունից մահացել էր։ Հաջիեւի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Սումգայիթի քաղաքային դատարանի որոշմամբ՝ Ազադ Իլյասովի մահվան մեջ Ղաֆար Հաջիեւի մեղքն ապացուցված չի եղել, եւ նա արդարացվել է։ Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գերագույն դատարան, որը բավարարել էր դատախազության միջնորդությունը եւ կասեցրել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Նոր վճռի համաձայն՝ Հաջիեւը մեղավոր է ճանաչվել եւ պարտավորվել 500 մանաթ տուգանք վճարել՝ զրկվելով մեկ տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА