ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիական բանակը պատրաստվում է Սիրիայից ջիհադականների զանգվածային վերադարձին

20.10.2017 14:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիական բանակը պատրաստվում է Սիրիայից ջիհադականների զանգվածային վերադարձին

Ֆրանսիական բանակը պատրաստվում է Սիրիայից  ջիհադականների զանգվածային վերադարձին։ Այդ մասին հայտարարել է ֆրանսիական ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ժան Պիեռ Բոսեն,- փոխանցում է RFI-ը։ «Մենք զգուշանում ենք նրանց վերադարձից եւ հանգամանորեն ուսումնասիրում ենք նրանց բոլոր գործողությունները։ Հետախուզական ծառայություններն անում են ամեն հնարավորը, որպեսզի ճշգրտորեն որոշակիացնենք, թե ովքեր են այդ անձիք»,- հայտարարել է Բոսեն՝ Վերսալում կայացող ցուցադրական  ուսումնավարժանքների ժամանակ։ 1915 թ նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, Ֆրանսիայի ողջ տարածքով իրականացվող հակաահաբեկչական  Sentinelle գործողությունները նախատեսում են զինվորականների մ գործի դիմել երկրում «ճգնաժամային սցենարի» զարգացման դեպքում, ներառյալ նաեւ  ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում,- հստակեցրել է գեներալը։ Sentinelle գործողություններին մասնակցում է շուրջ 10 հազար զինվոր, որոնցից 3 հազարը շարունակական ծառայության մեջ են, 3 հազարը պահեստայիններ են եւ եւս 3 հազարն էլ ներգրավվում են զանգվածային միջոցառումների ժամանակ (օրինակ ֆուտբոլի Եվրոպայի գավաթ): Մինչեւ 2018-ի ամառը ֆրանսիական բանակում ծառայություն կսկսի եւս 11 հազար զինծառայող, որոնք ընդունվել են ահաբեկչական գործողություններից հետո եւ այս պահին մասնակցում են զինավարժանքների Փարիզում եւ Նիսում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА