ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիհարելու շնորհիվ մարդը կարող է տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել․ հետազոտություն

20.10.2017 13:20 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիհարելու շնորհիվ մարդը կարող է տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել․ հետազոտություն

Ավելորդ քաշից ազատվելը մարդուն թույլ է տալիս տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել, մանավանդ եթե այդ մարդն արդեն  50-ն անց է։ Նման եզրակացության են հանգել Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները։

Խնդիրն այն է, որ ավելորդ քաշի դեպքում զգալիորեն ավելանում է սրտի եւ ուռուցքաբանական հիվանդությունների, դիաբետի զարգացման հավանականությունը, որոնց բուժման համար մարդիկ ստիպված են լինում մեծ գումարներ ծախսել։ Գիտնականները պարզել են, որ եթե 50 տարեկան մարդը նվազեցնի մարմնի զանգվածի գործակիցը ավելի քան 5 կետով, նա կարող է տնտեսել 36 278 դոլար զուտ վերոնշյալ հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու հաշվին։ Եվ այսպես, եթե մարդը լավ մարզավիճակ ունենա եւ առողջ լինի, նա ստիպված չի լինի գումարներ ծախսել ճարպակալումով պայմանավորված հիվանդությունների համար դեղորայքի ու բժշկական պրոցեդուրաների վրա։

Գիտնականների խոսքով՝ որքան քիչ գումար մարդիկ ծախսեն ավելորդ քաշով պայմանավորված հիվանդությունների բուժման վրա, այդքան շատ գումար կմնա ավելի հաճելի ծախսերի համար։

Առողջ քաշ է համարվում մարմնի զանգվածի 25-ից ցածր գործակիցը։ Եթե այդ ցուցանիշը գտնվում է 25-ից 30-ի միջակայքում, ապա մարդը համարվում է ավելորդ քաշ ունեցող, իսկ եթե 30-ից բարձր է, ուրեմն նա արդեն ճարպակալում ունի։

Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե 20-ամյա մարդը ճարպակալման դասից անցնում է ավելորդ քաշ ունեցողների կատեգորիա, այսինքն, եթե նրա մարմնի զանգվածի գործակիցը 30-ից իջնում է, ապա նա կարող է տնտեսել 17 655 դոլար։ Իսկ եթե նրան հաջողվի ճարպակալման դասից անցնել առողջ քաշի կատեգորիա, ապա նա միջինը 28 020 դոլար կտնտեսի։ 50-ն անց մարդկանց դեպքում տնտեսված գումարը արդեն 36 278 դոլար կկազմի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА