ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է հարկավոր մարմնին կարտոֆիլ քսել

20.10.2017 10:29 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչու է հարկավոր մարմնին կարտոֆիլ քսել

Վիտամին B: B խմբի վիտամիններն օգնում են մաշկը պաշտպանել վաղաժամ կնճիռների առաջացումից և արևի ճառագայթներից։ Այն նաև օգնում է կանխարգելել շուրթերի չորությունը, գունատությունը։ Այս վիտամինը մաշկը պաշտպանում է վարակներից։

Վիտամին C: Վիտամին C-ն կոլագենի սինթեզի կարևոր գործառույթ է կատարում։ Սա կարևոր սպիտակուց է, որը հարկավոր է մաշկի ու հոդերի առողջության համար։ Այն մաշկը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների ազդեցությունից, օգնում է վերքերի արագ ապաքինմանը։ Վիտամին C-ն օգնում է նաև մաշկը խոնավ պահել։

Երկաթ։ Դեմքի գունատությունը վկայում է երկաթի անբավարարության մասին։

Ֆոսֆոր։ Այս տարրը հարկավոր է օրգանիզմի բջիջների ու հյուսվածքների սպասարկման համար։ Այն նաև նպաստում է մաշկի վերականգնմանը։

Կալցիում։ Օրգանիզմում կալցիումի բացակայությունը կարող է արագացնել ծերացման գործընթացը։ Այս հանքանյութի անբավարար քանակը մաշկն առավել ընկալունակ է դարձնում հիվանդությունների նկատմամբ։

Կալիում։ Կալիումն օգտակար է բշտիկների, մաշկի վնասվածքների բուժման համար։

Պղինձ։ Պղինձն օգնում է կանխարգելել մաշկի թուլացումը։

Ինչպես օգտագործել։ Կարող եք կարտոֆիլի բարակ շերտը քսել դեմքին, ինչպես նաև կարտոֆիլի հյութ օգտագործել։

  • Մաքրեք երկու միջին չափի կարտոֆիլ։
  • Քամեք կարտոֆիլի հյութը։
  • Բամբակի միջոցով քսեք մաշկին։
  • Թողեք 5-10 րոպե։
  • Դեմքը լվացեք տաք ջրով։
  • Օգտագործեք օրվա ընթացքում 1 անգամ։
  •  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА