ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վլադիմիր Էտուշից 28 մլն ռուբլի են գողացել

19.10.2017 23:29 ՄՇԱԿՈՒՅԹ
Վլադիմիր Էտուշից 28 մլն ռուբլի են գողացել

Հայտնի խորհրդային և ռուս դերասան Վլադիմիր Էտուշը խարդախության զոհ է դարձել:

Life.ru-ի հաղորդմամբ՝ ժողովրդական արտիստը և նրա կինը՝ Ելենան, 28 մլն ռուբլու ծավալով իրենց խնայողությունները վստահել են Աբխազիայի Ազգային բանկի նախկին նախագահ Դաուր Բարգանջիային, որին ընտանիքի ընկեր էին համարում:

Լրատվամիջոցների տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին: Այն ժամանակ Էտուշը խնդրել է Բարգանջիային վերադարձնել իբրև թե շվեյցարական բանկում պահված միջոցները, սակայն վերջինս մերժել է:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով (Մեծ ծավալով խարդախություն): Ներկա պահին, ո՛չ դերասանը, ո՛չ Քննչական կոմիտեն չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА