ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրանտ Բագրատյանը անգործությունից կրկին թիրախավորել է եկեղեցուն

19.10.2017 22:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրանտ Բագրատյանը  անգործությունից կրկին թիրախավորել է եկեղեցուն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այնքան պարապ է մնացել, որ կրկին թիրախավորել է Հայ Առաքելական եկեղեցուն: Առաջին անգամ չէ, որ վերջինս, ով մասնագիտությամբ տնտեսագետ է եւ կարող էր ավելի օգտակար գործ կատարել հայրենիքի համար, ինչն իհարկե դժվար է պատկերացնել, սակայն անդրադառնում է մի ոլորտի, որից, ինչպես երեւում է, այդքան էլ գլուխ չի հանում:
Ի դեպ, վերջին շրջանում Հ. Բագրատյանը կարծես թե տնտեսագիտությունից լրիվ հեռացել է, չնայած որ հիմնականում այդքան էլ մոտ չի եղել, այսպես ասած դավաճանել է իր մասնագիտությանը, քանի որ մեկ խոսում է, թե իբրեւ հայերենն աղքատ լեզու է, մեկ էլ` Առաքելական եկեղեցու ունեցվածքն ու գույքը հարկելու  մասին: Հենց այս թեմայի մասին էլ վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, ասելով, թե Առաքելական եկեղեցու ունեցվածքն ու գործունեությունը պետք է հարկվեն:

Հետաքրքիր է, ինչու այս հարցերը չէր բարձրացնում այն ժամանակ, երբ վարչապետ էր: Ինչեւէ, հուսանք առաջիկայում Հրանտ Բագրատյանը կվերադառնա իր մասնագիտությանը եւ հանգիստ կթողնի այնպիսի ոլորտներ, որոնք արդեն ունեն բանիմաց մասնագետներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА