ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 6 ԳԱՂՏՆԻՔ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

19.10.2017 21:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 6 ԳԱՂՏՆԻՔ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

Ինչ գիտենք մենք տղամարդկանց մասին. նրանք վարպետորեն գլուխ են հանում ցանկացած բարդ տեխնիկայից,  սիրում են ֆուտբոլն ու ձկնորսությունը, նրանց մեծամասնությանը շատ է սազում մորուքը։ Սա այն ինֆորմացիան է, որը հասանելի է շարքային յուրաքանչյուր աղջկա։

Է՞լ ինչն է տիպիկ տղամարդկանց, որի մասին շատերը տեղյակ չեն, ներկայացնում ենք ստորեւ.

Նրանց անհրաժեշտ է անգործության րոպե.

Սա անսպասելի է, բայց նրանք միշտ չէ, որ ցանկություն ունեն նստել ղեկին, կարեւոր որոշումներ կայացնել եւ պատասխանատու լինել դրանց համար։ Երբեմն տղամարդիկ ուզում են պարզապես ժամանակ ունենալ իրենց համար եւ հանգիստ վայելել անգործության թանկարժեք րոպեները։

Տղամարդիկ չեն նկատում մանրուքները.

Տղամարդիկ գլոբալ են մտածում։ Համակերպվեք եւ մի փորձեք նրանց ուշադրությունը գրավել մանրուքների վրա։ Հնարավոր է անգամ արժե նրանցից օրինակ վերցնել։ Չէ՞ որ հաճախ կանայք կենտրոնանում են մանրուքների վրա, որոնք իրենց խանգարում են ամբողջությամբ հաճույք ստանալ տվյալ իրավիճակից։

Հիմար մտքերն ուղեղը թարմացնելու համար հոյակապ միջոց են.

Կարո՞ղ եք պատկերացնել, որ տղամարդիկ ամեն րոպե չէ, որ մտածում են գումար վաստակելու կամ գլոբալ այլ հարցերի մասին։ Պարզվում է, հաճախ նրանք մտածում են նաեւ հիմարությունների մասին։

Նրանք եւս վախեր ունեն.

Տղամարդիկ հասարակության կողմից առանց իրենց կամքի, հերոսի կերպար ունեն, ով հեռանալով՝ չի պտտվում պայթյունից։ Դա շատ դժվար է, չէ՞ որ իրենք էլ են վախենում անհայտությունից, կասկածում որոշումների ճիշտ լինելու մեջ եւ ապրումներ ունենում նույն առիթներով, ինչ կանայք։

Նրանք գնահատում են յուրաքանչյուր անցորդ աղջկա.

Տղամարդը միշտ էլ գնահատողի աչքերով է նայելու անցորդ գեղեցիկ աղջկան։ Մարդկությունն իր գոյությամբ պարտական է հենց տղամարդկանց՝ կանանց արտաքինով գնահատելու ունակությանը։ Տղամարդը ընտրում է լավագույնին, ով կարող է դառնալ իր երեխաների մայրը։ Սա բնատուր հատկություն է, որից չես խուսափի։

Նրանք գնահատում են աջակցությունը.

Տղամարդիկ բարոյական աջակցության նույնքան կարիք ունեն, որքան կանայք։ Սա անհրաժեշտ է բոլոր մարդկանց։ Ժամանակակից կյանքի լարված ռիթմն ու էմոցիոնալ լարումը սեռերի միջեւ խտրականություն չի դնում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА