ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրեմլից ժխտել են Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրվելուն մասնակցությունը

19.10.2017 20:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կրեմլից ժխտել են Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրվելուն մասնակցությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ժխտել է այն ենթադրությունները, թե Կրեմլն իբր կապ ունի 2018 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի ծրագրերի հետ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Դա այդպես չէ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն պնդումները մեկնաբանելու խնդրանքին, որ Սոբչակի արշավը Կրեմլում է պատրաստվել:

Միաժամանակ Պեսկովը հիշեցրել է, որ ընտրարշավը դեռեւս չի սկսվել: «Դեռեւս գրանցված ոչ մի թեկնածու չկա: Առայժմ հազիվ թե հնարավոր է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մրցակիցների մասին, որովհետեւ ինքը Պուտինը դեռեւս չի ասել, որ առաջադրվելու մտադրություն ունի, այլ ասել է, որ մինչեւ ընտրարշավը ժամանակ կա»,- հիշեցրել է Պեսկովը՝ հավելելով, որ պետության ներկայիս ղեկավարը մտադիր է կենտրոնանալ նախագահական աշխատանքի վրա:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА