ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցը

19.10.2017 18:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կարեն Կարապետյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:

Կառավարությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը եւ Իվան Վոլինկինը կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, եւ այդ համատեքստում քննարկել առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին եւ ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА