ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր ժամանակների ամենահարուստ կանայք. լուսանկարներ

19.10.2017 19:22 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մեր ժամանակների ամենահարուստ կանայք. լուսանկարներ

Այս կանայք ապացուցել են, որ ժամանակակից աշխարհում հաջող բիզնես վարել եւ միլիարդներ վաստակել կարող են նաեւ կանայք։

Wnews.am-ը ներկայացնում է մեր օրերի ամենահարուստ կանանց.

Ժիզել Բյունդխեն. 1 մլրդ դոլար

Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ Ժիզել Բյունդխենը գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշային աղյուսակը։ Ժիզելը կարողացել է հասնել առաջին միլիարդեր մոդելի կոչման։ Երկու տարի առաջ բրազիլուհին հայտարարել է պոդիմուային կարիերայի ավարտի մասին, այնպես որ այժմ նրա եկամտի գլխավոր աղբյուրը գովազդային ընկերությունների նկարահանումներից են։

Տատյանա Կազիրագի. 2,4 մլրդ դոլար

Դիզայներ եւ Անդրեա Կազիրագիի կին Տատյանա Կազիրագին հանդիսանում է Մոնակոի ամենահարուստ բնակիչը։ Նրա այդ կարգավիճակն օգնել է ստանալ ոչ թե հաջող ամուսնությունը, այլ  SABMiller-ի բաժնեմասերը։ Տատյանան, ում աղջկական ազգանունը հնրում է որպես Սանտո-Դոմինգո, կոլումբիացի գործարար Հուլիո Սանտո-Դոմինգո կրտսերի դուստրն է, ով նրան ապահովել է   2,4 մլրդ դոլարով։ Հետաքրքիր է, որ Մոնակոի իշխանի կարողությունը դրա հետ մեկտեղ գնահատվում է  1 մլրդ դոլար։

Իզաբել Դուշ Սանտուշ. 3 մլրդ դոլար

Իզաբելը ծնվել է Բաքվում, սակայն հաջողության հասել Անգոլայում։ 44-ամյա դե Սանտուշը հանդիսանում է Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդերը։ Նրա հայրը՝ Ժոզե դուշ Սանտուշը մինչեւ   2017-ի սեպտեմբերն այդ երկրի նախագահն էր եւ դստերն ապահովում էր հարուստ ու անհոգ կյանք։ Այժմ նա հանդիսանում է մի քանի ընկերությունների բաժնետեր, որոնց գործունեությունը վերաբերում է հեռուստակոմունիկացիաներին, նավթին, բանկերին, ադամանդներին, ցեմենտին։

Քերի Պերոդո. 6,3 մլրդ դոլար

Նա իր կարիերան սկսել է որպես մոդել, ինչից հետո Սինգապուրում հիմնել է հաջող մոդելային գործակալություն։ Վաճառելով այն՝ Պերոդոն ամուսնու հետ հիմնել է   Perenco նավթագազային ընկերությունը, ինչի շնորհիվ էլ դարձել է մոլորակի ամենահարուստ կանանցից մեկը։

Քեթրին Ռեյներ. 8,1 մլրդ դոլար

Cox Enterprises-ի բաժնետերերից Քեթրին Ռեյներին քիչ են հուզում ընկերության գործերը։Իր եկամտի մեծ մասը նա ծախսում է կարիքավորների օգնության վրա, իսկ մնացածը՝ ադամանդների, մորթուց վերարկուների, որոց մեջ փայլում է բարեգործական երեկույթներին։

Շառլեն Դե Կարվալյո Հեյնեկեն. 12,6 մլրդ դոլար

Շարլենը դասական ոճի ներկայացուցիչ է. նա սիրում է հասարակ վերնաշապիկներ, ժակետներ, տաբատներ եւ արդեն վաղուց չի փոխում սանրվածքը՝ նախապատվությունը տալով հարմար չափսը՝ ուսերից ներքեւ։ Նման ընտրությունը պայմանավորված է չափից դուրս զբաղվածությամբ. 63 տարեկանում նա հանդիսանում է գարեջրային ամենախոշոր՝  Heineken ընկերության ղեկավարը։

Այրիս Ֆոնտբան.13,7 մլրդ դոլար

Չիլիի ամենահարուստ կինը՝ Այրիս Ֆոնտբոնը միլիարդների հասնող եկամուտներ է ստանում շնորհիվ  Antofagasta ընկերության։ Նրա եկամուտները գոյանում են նաեւ տեղական բանկից եւ երկու խորվաթական կուրորտից։

Լորեն Պաուել Ջոբս. 20 մլրդ դոլար

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին ամուսնու մահից հետո դարձել է աշխարհի ամենաազդեցիկ տեխնիկայի ընկերության ղեկավարն ու Disney-ի մի մասը ղեկավարը։  Այժմ Լորենը հանդիպում է Վաշինգթոնի նախկին քաղաքապետ Ադրիան Ֆենտիի հետ։

Սյուզաննա Կլատեն. 20,4 մլրդ դոլար

Forbes-ի ամենահարուստ կանանց ցանկում նա զբաղեցնում է38-րդ տեղը։ Սյուզաննան հաջող համատեղում է բիզնեսը օրինակելի կնոջ եւ երեք երեխաների մոր հետ։  Եղբոր հետ նա ղեկավարում է BMW ընկերութունը։ Բացի այդ, հանդիսանում է դեղագործական   Altana  եւ ներդրումային  SKion Holding Group ընկերությունները։

Էլիս Ուոլտոն. 33,8 մլրդ դոլար

Վառ կաղապարով խոշոր ակնոցները  67-ամյա Էլիսի այցեքարտն են։ Forbes-ի վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է   17-րդ տեղը։ Նրա եկամուտը գոյանում է  Walmart ցանցից, որը հիմնել է հայրը։ Բացի այդ, նա հավաքում է արվեստի գործեր. նրա հավաքածուի մի մասը ցուցադրված է ամերիկյան արվեստի թանգարանում, որը բացել է 2011 թվականին։

wnews.am

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА