ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ ԴԻՄԱՑԻՆԻ ՄՏՔԵՐԸ ՀԱՅԱՑՔՈՎ

19.10.2017 18:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ ԴԻՄԱՑԻՆԻ ՄՏՔԵՐԸ ՀԱՅԱՑՔՈՎ

Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակ երազել է կարդալ դիմացինի մտքերը՝ նայելով նրա աչքերին։ Այս ուղղությամբ հոգեբանները բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել եւ հասել որոշակի արդյունքների, որոնք  ներկայացնում ենք ստորեւ.

ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՎԱՂԱԺԱՄ ԷՐ

1. ԻՆՉՊԵՍ ԿՈԴԱԶԵՐԾԵԼ ՀԱՅԱՑՔԸ.

  • Մտածելուց՝ մարդ ակամայից սկսում է շարժել աչքերը։ Հայացքի ուղղությունը հաճախ փոխվում է եւ ուղղակիորեն կապ ունի մտքերի ուղղության հետ։ Եթե խոսակցության ժամանակ զրուցակիցը չի նայում ձեր աչքերին, իսկ իր հայացքով ասես խուսափում է ձեզնից, ամենայն հավանականությամբ խոսակցությունն իրեն հետաքրքիր չէ։ Իսկ ահա զրուցակցի սեւեռուն հայացքը խոսում է հետաքրքրվածության մասին, այդ զրույցը նրա համար չափազանց կարեւոր է։
  • Եթե զրուցակիցն անհանգիստ է, հայացքը փախցնում է. նա նայում է ձեր աչքերին, սակայն դրա հետ մեկտեղ արագ հեռացնում հայացքը, կոնտակտը շատ կարճ է տեւում։
  • Ընկճված մարդը պարզապես իջեցնում է աչքերը, դա կարող է նաեւ խոսել այն մասին, որ նա խոսելու ցանկություն չունի։
  • Եթե աչքերը վեր է բարձրացնում, դա խոսում է նրա նյարդային լինելու մասին։
  • Վեր բարձրացրած աչքերը եւ միանգամից հայացքը դեպի աջ կողմ սեւեռելը խոսում է այն մասին, որ նա ինչ-որ բան է հիշում՝ վերապրելով մի տեսարան։ Եթե հայացքը դեպի ձախ է ուղղում, ապա փորձում է ինչ-որ բան գեղեցկացնել, ճոխացնել։
  • Եթե խոսակցության պահին նա հայացքը աջ կողմ է թեքում, պարզապես փորձում է ինչ-որ տեսարան  վերհիշել, իսկ եթե ձախ, ապա առավել հավանական է, որ հիշում է ձայնը, քան տեսարանը։
  • Եթե ներքեւ է նայում, հետո աջ, նշանակում է՝ մտածում է, թե ինչի մասին խոսի։ Ներքեւ եւ ձախ՝ մտածում է, թե ինչ ապրումներ է ունեցել իր կյանքի վերջին ժամանակահատվածում, ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ տպավորություն ստեղծելու մասին։

Իհարկե, այս նշանները միեւնույնն է չեն օգնի բառացիորեն կարդալ դիմացինի մտքերը, սակայն ինչ-որ  չափով լուրջ պահերը հեշտությամբ կարող եք որսալ։ Բացի այդ, ձախլիկներն ամեն բան հակառակն են անում, այդ պատճառով էլ այս նշանները նրանց դեպքում անօգուտ են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА