ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

19.10.2017 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունում, մինչև 20 տարեկանների (Մ20) պատանիների Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Նախօրեին 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մինչև 23 տարեկանների (Մ23) մրցապայքարում, հրում վարժությունում բարձրացնելով 175կգ, արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Մ23 աղջիկների մրցումներում 58 կգ քաշային Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը Մ20 տարեկանների պայքարում արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА