ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բա ո՞ւր մնաց ՀՅԴ-ի ռազմահայրենասիրական ոգին

18.10.2017 23:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Բա ո՞ւր մնաց ՀՅԴ-ի ռազմահայրենասիրական ոգին

Ազգային ավանդական կուսակցությունը որոշել է հիպերազատական դիրքերից հանդես գալ: Պարզվում է` ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՅԴ ռազմահայրենասիրական ոգին ստորադասվել է ինչ-ինչ արեւմտյան շահերի: Երեկ խորհրդարանում տեղի ունեցած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցությունից ներկա էր միայն պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, որը նստած տեղից որոշակի դժգոհություններ էր հայտնում: Ապա դուրս եկավ դահլիճից եւ ջերմ զրույցի բռնվեց ԼԳԲՏ ջատագով սփյուռքահայ Մարո Մաթոսյանի հետ, որի մասին բավական է նշել այն, որ Հյուսիսային պողոտայում երկու աղջնակների սեքս էր բեմադրել:

Իսկ, թե ինչ է մտածում նախագծի վերաբերյալ ընկեր Արմենուհին, կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА