ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքմեն ծայրահեղականներն իրականացնում են քրդերի սպանդ». Փորձագետը Քիրքուքում ստեղծված իրավիճակի մասին

18.10.2017 18:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Թուրքմեն ծայրահեղականներն իրականացնում են քրդերի սպանդ». Փորձագետը Քիրքուքում ստեղծված իրավիճակի մասին

Արդեն երկու օր է, ինչ Իրաքի բանակը քրդական ուժերի վերահսկողությունից ազատել է Իրաքի հյուսիսային մասում գտնվող Քիրքուք քաղաքը: Իրաքի վարչապետի հրահանգով հանել են քաղաքի տարածքում ծածանվող Քրդստանի դրոշը եւ փոխարինել Իրաքի դրոշով:
Թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Քիրքուքի դեպքին, փաստեց, որ դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ է. «Բախվել են ոչ միայն քրդերի եւ Իրաքի կենտրոնական իշխանության շահերը, այլեւ հարեւան պետությունների, իսկ առավելվտանգավոր, նաեւ` գերտերությունների: Այս երկու օրը , եթե քրդական ռազմական միավորն անընդհատ նահանջում էր, ապա այսօր արդեն սկսեց հակարահված տալ, նույնիսկ ցավոտ հակահարված շիա ծայրահեղական խմբավորմանը՝  Հաշդի Շաբիին»,-նշեց փորձագետ:
Մեր այն հարցին, թե որտեղ են քրդերը սխալվել, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց.« Չկա դրա պատասխանը, քանի որ քրդերը չեն սխալվել, պարզապես սցենարներից մեկը աշխատեց Քրդստան պետություն ստեղծողի համար, այն է Իրանին ներքաշել պատերազմի մեջ: Իհարկե, դա եղավ քրդերի ձեռամբ, որքան էլ որ զամանալի է, բայց այդ եղավ քրդերի ձեռամբ: Քիրքուքի քրդերը համագործակցեցին Իրանի, Իրաքի եւ Հաշդի Շաբիի հետ ու եղավ այն, ինչ եղավ»,
-հավելեց մեր զրուցակիցը:

Ըստ Կարեն Հովհաննիսյանի, այս իրավիճակում  Միջազգային կառույցները դեռեւս հանդես են գալիս բացառապես հայտարարություններով. «Միայն Ռուսաստանն է ավելին ասել, նա ասել էր չի փակում իր հյուպատոսությունը Էրբիլում: Իսկ մյուս պետությունները կոչ են արել արյունահեղության չգնալ: Պետք է նշեմ, որ Քիրքուքի Թուզհուրմաթու քաղաքում թուրքմեն ծայրահեղականներն իրականացնում են քրդերի սպանդ, այրում են քրդերն պատկանող անշարժ գույքը, քաղաքից չհեռացած ծերերին նույնպես չեն խնայում: Ընդհանուր առմամբ իրավիճակւը կարող է փոխվել ամեն պահի: Կարող է ցանկացած պահին ԱՄՆ-ն իր ռազմակայանները գործի դնել»,-եզրափակեց փորձագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА