ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական խայտառակ սեռական ոտնձգությո՞ւնը

18.10.2017 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հերթական խայտառակ սեռական ոտնձգությո՞ւնը

Օրերս Արարատի մարզի գյուղերից մեկի 38-ամյա մի բնակչուհի հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի՝ իր 8-ամյա որդու նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել իրենց համագյուղացիներից մեկի 17-ամյա տղան: Ըստ տեղեկությունների` կինը տեղեկացրել է իրավապահներին, որ 17-ամյա համագյուղացին իր որդու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել հարեւան գյուղի հանդամասում:

Վայքում երիտասարդների եռյակը իրենցից տարիքով մեծ կնոջից պահանջել են իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ

Մեզ հաջողվեց պարզել, թե կոնկրետ, որ համայնքի բնակիչներ են նրանք, սակայն, հասկանալի պատճառներով համայնքի անունը եւ տղաների տվյալները չենք հրապարակում: Նշենք, սակայն, որ տվյալ համայնքի գյուղացիների խոսքով՝ երկուսն էլ շատ խելոք տղաներ են. «Մի գյուղի էրեխեք են, նորմալ, շնորհքով, չգիտենք, թե ինչի համար է տղայի մայրը փորձում նման կերպ խայտառակել երեխու անունը: Ամեն դեպքում, գյուղում չեն հավատում 8-ամյա երեխայի մոր` իրավապահներին տված դիմումի մեջ տեղ գտած պնդումներին»:

Նշենք, որ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА