ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկարատեւ դադարից հետո Նադեժդա Սարգսյանը երգեց իր ծննդյան օրը (Տեսանյութ)

18.10.2017 02:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկարատեւ դադարից հետո Նադեժդա Սարգսյանը երգեց իր ծննդյան օրը (Տեսանյութ)

Երեկ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոդյուսեր, երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն էր: Բուժման նպատակով Միացյալ Նահանգներ մեկնած երգչուհին գրեթե մեկ տարի անց վերադարձավ հայրենիք: Սակայն, մինչ այդ խնդրելով, որ իր վերադարձի մասին քչերը տեղեկանան, որպեսզի ծննդյան տարեդարձը ստվերում մնա: Բայց Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի կոլեկտիվը չկատարելով Ն. Սարգսանի ցանկությունը՝ անակնկալ էր պատրաստել: 
Image may contain: 1 person, smilingԵրեւանյան ռեստորաններից մեկում էին համախմբվել մշակութային, քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր եկել էին շնորհավորելու եւ սիրելի երգչուհու օրը տոն դարձնելու: 

Ի դեպ, հյուրերի թվում էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ծննդյան երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը կատարեց իր հայտնի «Первая леди» երգը, իսկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, Ավետ Բարսեղյանը պարի հրավիրեց Առաջին տիկնոջը: Օրվա հոբելյարին էլ՝ երգելով պարահրապարակ բերեց երգիչ Մհերը: Հյուրերի թվում էին նաեւ Միացյալ Նահանգներից ժամանած երգչուհի Արաքսյա Վարդերեսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն Լեւոն Մալխասյանը, Մարզահամերգային համալիրի տնօրեն, ջազմեն Վազգեն Ասատրյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն եւ այլք:Image may contain: 6 people, people smiling, people standing

Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով ուսուցչուհու ծննդյան տարեդարձը շնորհավորեցին ե՛ւ արդեն հայտնի երգիչ-երգչուհիները, ե՛ւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի ու «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի սաները: Image may contain: 6 people, people standing and indoor

Անհանգիստ ուսուցչուհին տեղում երկար չկարողացավ նստել եւ պարբերաբար ինքն էլ էր միանում կրտսեր գործընկերներին ու սաներին:

Ի դեպ, կրտսեր գործընկերի կողմից, երբ հնչեցին Նադեժդա Սարգսյանի կատարումները, հոբելյարն արդեն բեմ բարձրացավ եւ սկսեց ձայնակցել վաղուց սիրված երգերին: Image may contain: 8 people, people smiling, people sitting and indoor

Ինչ խոսք, երգչուհին կարոտել էր ամենքին եւ իր սիրելի աշխատանքը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА