ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրախորհրդարանը քննադատում է «Ընտանեկան բռնության» մասին օրենքը`Հայաստանը պրոպագանդում

18.10.2017 00:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանը քննադատում է «Ընտանեկան բռնության» մասին օրենքը`Հայաստանը պրոպագանդում

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողի`ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի այն հայտարարությունը, թե 120 երկրներում ընդունել են այդ օրենքը, պարզապես զարմացրել է «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻՆ: «Իրավունքի» հետ զրույցում Ա. Բոշյանը նշեց, որ փոխնախարարի նշած երկրներում նման օրենքներ չկան, պարզապես գործում են օրենսդրական ակտեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են նաեւ այդ ոլորտին: Ինչ վերաբերում է քննարկման դրված օրենքի նախագծին, ապա մեր զրուցակիցը փաստեց, որ այն տիպային օրենքի թարգամանություն է, մասնավորապես Ղրղզստանի օրենքից, ճիշտ է տիպիկ չէ, բայց ձեւակերպումներ կան, որ նույնն են. «Սա բացասական պրակտիկա է, երբ մենք թարգմանում ենք տիպային օրենքները եւ այն ներկայացնում Հայաստանում: Մեզ իրավաբաններ են պետք, ոչ թե թարգմանիչներ, եթե արդարադատության նախարարությունն իրականացնում է թարգմանիչների աշխատանք, ապա  արդեն այլ հարց է: Երբ փոխնախարարը մատնացույց է անում օրենք ընդունած 120 երկրների, ապա պետք է խոսի նաեւ օրենքի հետեւանքների մասին: Բայց մենք տեսնում ենք, որ դրական հետեւանքների մասին զեկույցներ չկան»,-ընդգծեց Արման Բոշյանը:
Մեր այն դիտարկմանը, թե Եվրոպական քանի՞ երկիր է ընդւնել նշված օրենքը, Արման Բոշյանը նշեց, որ Եվրախորհուրդն այս հարցին անդրադարձել է 2015 ապրիլի 24-ին համապատասխան որշումով. «Վերջինս քննադատում է այս օրենքների կիրառման պարկտիկան Եվրախորհրդի երկրներում եւ կոչ արել չընդունել նման օրենքներ եւ պաշտպանել ընտանիքը: Այսինքն, մեզ մոտ կա միջազգային փորձ եւ այդ փորձի բացասական գնահատականը: Այս ամենը լսելուց հետո ասում են միջագային փորձը կարեւոր չէ, եթե կարեւոր չէ, ինչու եք տիպային օրենքներ թարգմանում»,- շեշտեց «Համահայկական ծնողական կոմիտեի» հմահիմնադիր անդամը եւ նկատեց, որ նման օրենքներ Հայաստանին պետք չեն. «Եթե կա բռնությունների կանխարգելման խնդիր, ապա ցանկացած խնդիր լուծվում է կոմպլեքսային մեթոդով. Ուսումնասիրվում է պատճառը, այն վերացվում է, խոցելի խմբերին ցուցաբերվում է աջակցություն, իսկ այդ խմբերը սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքներմ են, բացի այդ պետք է խստացվեն նաեւ պատիժաները»,-ընդգծեց Ա. Բոշյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА